Զանգահարեք Կոնգրես ու ասեք նրանց, որ եկել է գործելու ժամանակը․ Քարդաշյանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Գեղեցկության խորհրդանիշ, հաջողակ պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Ուեսթը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցով պատմական քվեարկությունից առաջ Թվիթերի իր էջում գրառում է արել․
«Ներկայացուցիչների պալատն այսօր քվեարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանձևի նախագծի հարցով։ Դա անձնական հարց է իմ ու միլիոնավոր հայերի՝ ցեղասպանությունը վերապրածների սերունդների համար։
Զանգահարեք Կոնգրես և ասեք նրանց, որ եկել է գործելու ժամանակը»,- գրել է Քարդաշյանը։