Հոնկոնգի ադմինիստրատիվ ղեկավարը հրաժարական չի ներկայացրել
Հոնկոնգի ադմինիստրատիվ ղեկավար Քերրի Լեմը ստահոդ է որակել իր հրաժարականի վերաբերյալ լուրերը: Ավելի վաղ լուրեր էր տարածվել, որ պաշտոնական Պեկինը քայլեր է ձեռնարկում Լեմին պաշտոնանկ անելու համար՝ Հոնկոնգում տևական ժամանակ ցույցերը հանդարտեցնելու պատճառով:
Քերրի Լեմը պետք է պաշտոնավարի մինչև 2022 թվականը, սակայն Չինաստանի նախագահ Սի Ցզինպենը կարող է ժամանակից շուտ նրան ստիպել լքելու իր աթոռը: Հոնկոնգում ցույցերը չեն դադարում նույնիսկ այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները հայտարարեցին, որ հետ են կանչում աղմկահարույց օրենքը:
Ցուցարարները պահանջում են, որ օրենքն ընդհանրապես չեղարկվի