«Ռեալ»-ը ձմռանը ոչ մի տրանսֆեր չի իրականացնի
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալ»-ը նոր ֆուտբոլիստների չի գնի։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
Այս որոշումն անձամբ կայացրել է թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Պերեսը գտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կօգտագործի բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել են ընդհանուր 303 միլիոն եվրոյով։