Մահացել է ռուս հայտնի գրող Վլադիմիր Բուկովսկին
Մեծ Բրիտանիայում մահացել է այլախոհ, գրող Վլադիմիր Բուկովսկին։ Նա 77 տարեկան էր։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Բուկովսկին մահացել է Էդդենբրուքս հիվանդանոցում սրտի կաթվածից։ ԽՍՀՄ-ում Բուկովսկին բանտում անց է կացրել ավելի քան 12 տարի։
1976 թվականից սկսած նա ապրել է անգլիական Քեմբրիջ քաղաքում։