Պորտուգալիայում երեխա է ծնվել, ում մոտ բացակայել է քիթը, աչքերն ու գանգի կեսը
Պորտուգալական Սան-Բեռնարդու քաղաքի հիվանդանոցում երեխա է ծնվել, ում մոտ բացակայել է քիթը, աչքերն ու գանգի մի մասը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նա ծնվել է հոկտեմբերի սկզբին և բժիշկները մտածել են, որ նա երկար չի ապրի, սակայն երեխան ոչ միայն ապրել է, այլև սովորել է ինքնուրույն ուտել և ջուր խմել։ Երեխայի ծնողների խոսքով՝ երեխան «առանց դեմքի» է ծնվել, քանի որ այդ ամենի մեղավորները հղիության ընթացքում կնոջը խնամած բժիշկներն են եղել։
Երեխայի մայրը մտածում է, որ բժիշկը վատ է կատարել իր աշխատանքը։