Իտալիայում կատուներն իրենց տերերին փրկել են մահվանից
Իտալական Ջենովա քաղաքում կատուներն աղմկել ու արթնացրել են իրենց տերերին սողանքի ժամանակ և փրկել նրանց կյանքը: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Տղամարդու խոսքով՝ իր կինն արթնացել է, քանի որ կատուներ Սիմբան ու Մովսեսը, աղմկել են: Այդ ժամանակ նրանք նկատել են, որ առաստաղից պատի կտորտանքներ են ընկնում:
Երբ ամուսինները տանից դուրս են եկել, տունը փլվել է: