Քրդերը Թուրքիային մեղադրել են Սիրիայում քիմիական զենք կիրառելու մեջ
«Սիրիայի դեմոկրատական խորհրդի» ներկայացուցիչ Իլհամ Ահմեդը նշել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ թուրքերն օգտագործել են արգելված զինատեսակ՝ սպիտակ ֆոսֆոր: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Ահմեդի խոսքով՝ Թուրքիան օգտագործել է քիմիական գազը խաղաղ բնակչության դեմ: Նա նշել է նաև, որ քրդերը փորձաքննություն չեն կարող իրականացնել, քանի որ չունեն այդ հնարավորությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ այս մասին գրել էին նաև բրիտանական պարբերականները: