Քրդերը հեռանում են Սիրիայում ստեղծված անվտանգության գոտուց․ Մայք Փենս
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը նշել է, որ քրդական ուժերը հեռանում են Սիրիայում ստեղծված անվտանգության գոտուց, որը ղեկավարվում է Թուրքիայի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Փենսը նշել է, որ այս լուրին ԱՄՆ-ն ուշադրությամբ է հետևում, քանի որ իրենք ամեն ինչ անում են Սիրիայում խաղաղության հաստատման համար։
Նա ընդգծել է նաև, որ հավանական խաղաղությունը դառնում է առավել իրական։