Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Հասարակություն

ՄԻՊ հայտարարությունը Արսեն Բաբայանի ձերբակալության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին Հատուկ քննչական ծառայության հայտարարությունն ու այդ առիթով մասնագիտական մի շարք հրապարակումներ:

Այս պահի դրությամբ Պաշտպանն արձանագրում է հետևյալը.

1. Ա. Բաբայանի ձերբակալությունը Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. 2018 թվականի համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը սահմանում է. «Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում»:

3. Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետըքրեական հետապնդում է համարում այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը:

4. Մարդու իրավունքների պաշտպանը նկատի է առնում Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի այն կարգավորումը, որ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը:
Պաշտպանը հաշվի է առնում նաև այն, որ համաներմա նմասին օրենքի 4-րդհոդվածի 12-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում:

Այսինքն՝ մեջբերված օրենսդրական դրույթները ենթադրում են, որ եթե նույնիսկ անձն իր նկատմամբ համաներման մասին օրենքի կիրառման դեմ առարկում է, այդ գործով դատապարտման պարագայում անգամ նա որևէ դեպքում ազատազրկման ենթարկվել չի կարող:

Նշվածը նաև նշանակում է, որ ազատազրկման ձևով անձի դատապարտման հեռանկարի բոլոր դեպքերում բացառումը կարող է այդ քրեական գործով նրա անձնական ազատության իրավունքին միջամտող դատավարական գործողությունները դարձնել ինքնանպատակ և այդպիսով՝ ոչ իրավաչափ:
Նկարագրվածն ավելի է մեծացնում վարույթն իրականացնող մարմնի դատավարական բեռը նման յուրաքանչյուր դեպքում ապահովելու իր գործողությունների միանշանակությունը՝ հետապնդածիրավաչափ նպատակի և դրան հասնելու համաչափ միջոցների տեսանկյունից: Սա նշանակում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինըպարտավոր է ցույց տալ, որ անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը նրան պատժելու կամ զրկանքների ենթարկելու նպատակ չի հետապնդում:

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ Արսեն Բաբայանի իրավունքների առնչությամբ արդեն իսկ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:
Պաշտպանի հանձնարարությամբ՝ այս պահին այց է իրականացվել Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ Արսեն Բաբայանին տեսակցելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից և հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ձերբակալմանը՝ պարզաբանումների ներկայացման համար սահմանվել է մեկօրյա ժամկետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: