Սիրիայում խաղաղության հաստատման հարցը պետք է տալ Էրդողանին. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Սիրիայում խաղաղության հաստատման հարցը պետք է տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Պեսկովը հիշեցրել է Անկարայի ու Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ նրանք կրակը պիտի դադարեցնեին 120 ժամ: Նա նաև ընդգծել է, որ այսօր Էրդողանն ու Պուտինը կխոսեն սիրիական հարցի մասին:
Պեսկովը վերջում հավելել է, որ Սիրիայում թուրքական զորքի մնալուն պիտի համաձայնության տա Սիրիայի իշխանությունն ու ժողովուրդը, այլ ոչ թե Ռուսաստանը: