Կրասնոյարսկում պատնեշի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Կրասնոյարսկում տեղի ունեցած պատնեշի փլուզումից հետո զոհերի թիվը հասել է 17-ի: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից: Ավելի վաղ հայտնի էր 15 զոհի մասին:
Նշվում է, որ փլուզված պատնեշի մոտ գտնվել է երկու մահացած մարդու դիակ, որոնք ավելի վաղ հաշվառված էին անհետ կորածների ցուցակում:
Ընդգծենք, որ դեռ շարունակվում են որոնողական աշխատանքներն ու այս ողբերգական դեպքի ամբողջ մանրամասների բացահայտումը: