Տիագու Մոտտան կգլխավորի իտալական ակումբը
Իտալացի հեղինակավոր ֆուտբոլիստ Տիագու Մոտտան, ով գլխավորում էր «ՊՍԺ»-ի Մ-19 թիմը, կարող է դառնալ իտալական «Ջենովա»-ի գլխավոր մարզիչը։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
38-ամյա Մոտտայի հետ կապ են հաստատել ակումբի ղեկավարները և ձեռք են բերել համաձայնություն։
Նշվում է, որ առաջիկա օրերին կխոսվի այդ նշանակման մասին։ Մոտտան մեկ մրցաշրջան խաղացել է «Ջենովա»-ում։