Ջուլիան Ասանժի կողմնակիցները շրջափակել են Լոնդոնի դատարանը
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի կողմնակիցները հավաքվել են Լոնդոնում՝ դատարանի շուրջ, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն նրան: Այսօր սկսվում են Ջուլիան Ասանժի արտահանձման վերաբերյալ դատական լսումները:
Տասնյակ մարդիկ շրջափակել են դատարանի շենքը՝ վանկարկելով «Ազատություն Ասսանժին»: Քանի որ մեծ է հետաքրքրությունը գործի շուրջ, դատարանը մեծ սրահում է անցկացնում լսումները, որպեսզի հնարավորինս շատ մարդ ներկա գտնվի լսումներին:
Ասանժի բազմաթիվ կողմնակիցներ էլ եկել են դատարան՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան, նրանց թվում է նաև Լոնդոնի նախկին քաղաքապետ Քոն Լիվինգսթոնը: Բոլորն անհամբեր սպասում են Ասսանժի ժամանելուն: Դատարանի շենքի բոլոր մուտքերի մոտ հսկում են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ: