Չիլին պատերազմի մեջ է գտնվում. Սեբաստիան Պիներա
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտարարել է, որ Չիլին գտնվում է «պատերազմի մեջ»: Պիներան պատերազմ ասելով նկատի է ունեցել համատարած ցույցերն ու անկարգությունները Չիլիում:
Իր ելույթում նախագահն ասել է նաև, որ Չիլիին վտանգավոր թշնամի է սպառնում, սակայն չի ասել, թե ում նկատի ունի թշնամի ասելով:
«Մենք հզոր ու վտանգավոր թշնամի ունենք, ով պատրաստ է բռնություն գործադրել և չի ճանաչում ոչ մի սահման նույնիսկ այն ժամանակ, երբ խոսքը մարդկային կյանքերին է վերաբերըմ»,- ասել է Չիլիի նախագահը:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Չիլիում հակակառավարական ցույցեր են ընթանում: Ցուցարարների ու ոստիկանների բախումների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան: