Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Ես ուզում եմ, որ մարդիկ այդ լուսավոր կետն իրենց ներսում տեսնեն. Անանիա Քոչարյան

Տպավորիչ գունային խաղ, բուռն էմոցիաներ ու ամեն նայելիս մի նոր ասելիք բացահայտելու հնարավորություն ընձեռող նկարներ, որոնք մինչև հոկտեմբերի 26-ը հնարավորություն ունեք դիտելու՝ այցելելով Թումանյանի 10 հասցեով՝ Nova Arts Gallery & Wine:

Երիտասարդ, քչախոս, բայց շատ տաղանդավոր նկարիչ Անանիա Քոչարյանի անհատական ցուցահանդեսն է, ամփոփել է վերջին 5 տարիների ապրումները, փոթորկուն պահերն ու հախուռն մտքերը, ուրախությունն ու տխրությունը: Ամեն մի նկար իր պատմությունն ունի. «Նկարներից յուրաքանչյուրն իր ասելիքն ունի, շատ տարբեր հոգեվիճակներով եմ նկարել: Դուք հիմա տեսնում եք նկարները իրենց վերջնակետում, բայց գործեր կան, որ ծնվել են ամիսների ընթացքում, մի քանի անգամ խմբագրել եմ՝ ամփոփելով այդ ընթացքում ունեցածս հույզերը, պայքարելով ինքս իմ դեմ: Ես ապրում եմ նրանով ինչ անում, դրա համար են երևի մարդիկ ասում, որ անկեղծություն կա նկարներումս»:

Անանիայի արվեստի հետաքրքրությունը նաև նրանում է, որ գործերը թեմատիկ տեսանկյունից պարտադրող չեն, յուրաքանչյուրն իրեն հոգեհարազատ էմոցիան ու գունային համադրությունը կգտնի կտավներում: Կզգա և´ բնության ուժեղ ազդեցությունը, և´ մարդու կռիվն ինքն իր հետ և´ մարդկային հարաբերությունների բարդությանն ու պարզությանը. «Այդքանով հանդերձ ես միշտ փորձում եմ մարդուն պոզիտիվ լիցքեր տալ, իմ աշխատանքներով ցույց տալ, որ անգամ ամենածանր իրավիճակում կա մի լուսավոր կետ դեպի ուր պետք է շարժվել: Ու որ նայեք՝ բոլոր նկարներում պարտադիր կա այդ թեկուզ փոքր, բայց կարևոր հանգրվանը, կետը դեպի ուր ես ուղղում եմ մարդու հայացքը նկարը նայելիս:Ու ինքը միշտ պայծառ գույներով է: Եվ ամենակարևորը՝ ես ուզում եմ որ մարդիկ այդ լուսավոր կետն իրենց ներսում փնտրեն, իրենց զգայական աշխարհում, ոչ իրենցից դուրս»,- ասում է Անանիան ու անցնում նաև նկարների արտթերապևտիկ ազդեցության բացատրությանը: Զգում ես, թե նկարիչն ինչպես է ապրում գույների ու հույզերի աշխարհում:

Անանիան դժվարանում է ասել, թե որ հայտնի ուղղության մեջ է ստեղծագործում՝ խուսափելով կոնկրետ շրջանակների մեջ իրեն դնելուց: Ասում է. «Ճիշտ է առավել մոտ է աբստրակցիային, բայց ոչ դասական իմաստով: Ես ուղղակի խոսում եմ մարդկանց հետ»,- ժպտում է նա:

Ի դեպ, մասնագիտությամ նկարիչ- քանդակագործ Անանիան զուգահեռ շատ ակտիվ նաև էզոթերիկա ու հոգեբանություն է ուսումնասիրում, կարող է նույն ոգևորվածությամբ ու հիմնավորվածությամբ խոսել ինքնաճանաչման ու ինքնազարգացման ճանապարհ անցնելու կարևորության մասին, կիսվել տեխնիկաներով, որոնք օգնում են բացահայտել ու ավելի հաշտ ապրել ինքդ քեզ հետ, սիրել կյանքն ու կարողանալ քեզ երջանիկ ու ներդաշնակ զգալ պահի մեջ. «Արվեստն էլ ինձ համար ինքս ինձ բացահայտելու յուրովի աշխարհ է, հնարավորություն է վերապրելու զգացմունքներս ու կիսվելու մարդկանց հետ:

Ստեղծագործելու բուռն փուլերի ընդմիջումներում էլ շարունակում եմ հետազոտել մարդկային հարաբերություններն ու օրինաչափությունները, ինձ շրջապատում եմ հետաքրքիր ու իրենց անհատականությունը ունեցող մարդկանց, որպեսզի իմ արվեստով հետաքրքրվողներին միշտ ասելիք ունենամ»,- ասում է նա ու մոտենում ցուցահանդեսի այցելուներին, որոնք հետաքրքրված ու մի քիչ էլ անհանգիստ հայացքներով սպասում են մեր հարցազրույցի ավարտին, որ իրենք էլ առիթ ունեն շփվելու նկարչի հետ: Իսկ ես հեռանում՝ ոգևորված այն գաղափարով, որ այսուհետ սենյակիս պատին ամեն օր տեսնելու եմ տաղանդավոր նկարչի գործերից մեկը, որն ուղղակի չէի կարող չգնել հենց ցուցահանդես ժամանակ: