Ես ոչ մի համայնքապետի աջակցության կարիքը չեմ ունեցել. Գ. Սարգսյանը` Նորաշենի համայնքապետի ազատման մասին (տեսանյութ)
ՏԻՄ օրենքի համապատասխան, ավագանու նիստում կայացվել է Նորաշենի համայնքապետի ազատման որոշում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` անդրադառնալով Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի ազատմանը:
Հարցին, թե մարզպետն անձնական հակասություններ ունի՞ Նորայր Գրիգորյանի հետ, քանի որ վերջինս մարզպետին չի սատարել ԱԺ ընտրություններում, Գարիկ Սարգսյանը պատասխանեց.
«Ոչ մի նման խնդիր չի եղել, ինքն էլ կարող է փաստել: Իրեն էլ կարող եք հարցնել` մեր հարաբերությունները լավ են եղել, թե վատ: 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, մենք նույն օրն ենք ընտրվել համայնքի ղեկավար, ծանոթացել ենք մարզպետարանում, շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, դեռևս 2017 թվականին, երբ իր նկատմամբ մահափորձ էր իրականացվել, ես իրեն զանգել եմ, որպիսությունը հարցրել եմ: Հեղափոխության օրերին կոչ եմ արել միանալ հեղափոխությանը»: