Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների արդյունքում 70 հազար մարդ լքել է իր բնակավայրը
Ավելի քան 70 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրից ՝ Սիրիայի հյուսիսում իրավիճակի սրման հետևանքով: Նրանց մեծ մասը Հասեք և Ռաքքա բնակավայրերից են:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի ղեկավար Էրվե Ֆերխուզելը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովը զգուշացրել էր, որ մեծ թվով մարդկանց տեղահանություն է սպասվում՝ Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժումից հետո: