Վնասվածքի պատճառով Կիլիան Մբապեն բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի առաջիկա 2 խաղերը
«ՊՍԺ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի EURO-2020-ի ընտրական փուլի Թուրքիայի և Իսլանդիայի հետ հանդիպումները։ Այս մասին տղեկանում ենք Sports.ru կայքից։
20-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի խաղարկության ընտրական փուլում վնասվածք է ստացել «Գալաթասարայ»-ի հետ հանդիպման ժամանակ։
Չնայած նրան, որ Մբապեն ապաքինվել է վնասվածքից, սակայն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը չի ցանկանում ռիսկի դիմել ու վնասել ֆուտբոլիստին։