Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Թուրքիային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Թուրքիային այն բանի համար, որ թուրքական ուժերը նախապատրաստվում են հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսային շրջաններում:
Նա անընդունելի է համարել դա, քանի որ այն տարածքներում, որտեղ թուրքական զորքերը օպերացիա պիտի իրականացնեն, այդ տարածքում կա ամերիկյան մոտ 50 զինվորական:
Թրամփը նշել է, որ Էրդողանի հետ հանդիպման ու զրույցի ժամանակ նա հորդորել է, որ այդ գործողությունները պիտի չվնասեն «մեր ժողովրդին»:
Թրամփը հավելել է նաև, որ չի ցանկանում, որպեսզի այդ զինվորականները վիրավորվեն կամ զոհվեն: