Յակուտյաում արջը հարձակվել ու սպանել է նախկին պատգամավորին
Յակուտյաում արջը հարձակվել է նախկին պատգամավոր Ալեքսանդր Կրիլովի վրա։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Հարձակման հետևանքով նա մահացել է։ Կրիլովը իր ընկերների հետ որսի է գնացել, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։ Երբ արջը հարձակվել է, պատգամավորը կրակել է նրա վրա, սակայն անմիջապես վրա է հասել երկրորդ արջը, որը եղել է մոտակայքում։
Դեպքից ժամեր անց հանրությանը տեղեկացրել են նախկին պատգամավորի մահվան մասին։