Ցույցերի պատճառով Հոնկոնգի մետրոն դադարեցնում է աշխատանքը
Հոնկոնգի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը՝ ցույցերի պատճառով։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Մետրոպոլիտենը հայտարարել է, որ մետրոն չի աշխատի, քանի որ ցուցարարները վնասել են կայարաններն ու մետրոյի գծերը։ Նախատեսվում է, որ աշխատակիցները կգնան ու տեղում կսկսեն վերացնել թերությունները։
Ցույցերի հետևանքով տուժել են մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ։