Ականի պայթյուն Աֆղանստանում. կա 6 զոհ և 2 վիրավոր
Աֆղանստանի Կապիսա շրջանում ականի պայթյունի հետևանքով մեկ ընտանիքի վեց անդամներ են զոհվել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ երկու երեխա և չորս կին են զոհվել ճանապարհին տեղադրված ականի պայթյունից:
Եվս երկու հոգի վիրավորվել է: