132 հազար հրեա դիմել է Իսպանիայի քաղաքացիություն ստանալու համար
Իսպանիայում վերջին չորս տարվա ընթացքում ավելի քան 132 հազար հրեա է դիմել Իսպանիայի քաղաքացիություն ստանալու համար:
2015 թվականին Իսպանիայի կառավարությունը որոշում էր ընդունել, ըստ որի բոլոր այն հրեաների հետնորդները, ովքեր 15-րդ դարի վերջին վտարվել էին Իսպանիայից Ֆերդինանտ Արագոնացու և Իզաբելլա Կաստիլիացու հրամանով, կարող են Իսպանիայի քաղաքացիություն ստանալ՝ միաժամանակ պահպանելով այլ երկրի քաղաքացիությունը:
Քաղաքացիություն ստանալու համար հիմնական դիմողները Լատինական Ամերիկայից են՝ Մեքսիկայից, Կոլումբիայից ու Վենեսուելայւց: