ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը Մակունցի հետ Սիլիկոնյան հովտում էր ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթին մեծաթիվ աջակիցներ միացան (տեսանյութ) Անտոնիո Գուտերեշը կշնորհավորի ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինինՇարժման մասնակիցները միասնական Տերունական աղոթք են բարձրացնում (տեսանյութ)
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են ապացուցել՝ խաղաղության համար միջազգային միջնորդությունը հնացել է․Le Figaro
Շնորհակալ եմ ռուսական կողմին ջերմ ընդունելության համար, անցնենք հարցերին․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին (տեսանյութ) Այս շարժումը բացառիկ առիթ է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի և անպատվության ճիրաններից․ Աշոտյան
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ
ԵԱՏՄ-ն նախորդ տասնամյակում իրեն դրսևորեց որպես ինքնաբավ միավոր, ՀՆԱ-ն հասել է 2,5 տրիլիոն դոլարի (տեսանյութ) Կառավարությունը գումար է հատկացրել «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներին Փաշինյանը ժամանեց՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը (տեսանյութ) Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը․ ՈՒՂԻՂ«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին ՄԻՊ-ը Ժնևում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը Ռուստամ Բադասյանն այցելել է ԴիջիթեյնՄի՛ մտեք Նիկոլի շառի տակ, նա ունի հնարավորություն վերջին պահին երկրից թռնելու, բայց ձեզ իր ինքնաթիռում ոչ ոք տեղ չի տալու... Կարեն Վրթանեսյանը` ոստիկաններինԱյս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են«Էջմիածին դաշինքը» միացել է շարժմանը152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասը ավելի քան 102 միլիոն դրամ է կազմում. 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է5 իրավապաշտպաններով միացել ենք Շարժմանը, որ ցույց տանք, որ միայն կաբինետում չենք աշխատելու, կքայլենք. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Ձեր ծառայության համար շնորհակալ եմ․ ժողովուրդ, ինքնագործունեությամբ մի զբաղվեք․ Սրբազանը հարթեց ոստիկանի ու քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը (տեսանյութ) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից (տեսանյութ) Հութիները երեք անօդաչու թռչող սարք են ուղարկել Ադենի ծոցի ուղղությամբԱռանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻրանի Հայ Դատի գրասենյակն իր զորակցությունն է հայտնում Շարժմանը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում այսօր ժամը 17:00-ից Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք․․․ Դավիթ ԱմալյանԱյս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
Մոսկվան ողջունում է Միրզոյան-Բայրամով գալիք հանդիպումը. Զախարովա
«Դե, մեկը պետք է խաղար էլի այդ կերպարը»․ Լևս Դավթյանը վստահ է՝ սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու (տեսանյութ)ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին
Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ)
«Ժամանակին Սերժ Սարգսյանի կողմից հաստատած «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիայի քարտեզն այսօր փոխարինվել է «Նահանջ լեռներից» օպերացիայի քարտեզով». ԽաչատրյանԱլիևի պահանջով դրվում է մեր բանակի կազմալուծման հիմքը, որ միայն սահմանապահներ լինեն. Դանիելյան (տեսանյութ)Աբրահամ Գասպարյանն ու Ավետիք Չալաբյանը կոչ են անում վաղը կեսօրին Երևանում դիմավորել Բագրատ սրբազանի առաջնորդած երթը (տեսանյութ)Մենք կանգնում ենք շարժման շարքերում, սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է. հայտարարությունՀարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԱվազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռիում․ կալանավորվել է նրա համադասարանցինՀնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն ՋուլֆալակյանԷդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (լուսանկարներ)
Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է Իշխան Զաքարյանից. Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարներըԴեպի Երևան քայլերթը մեկնարկեց Տերունական աղոթքով (տեսանյութ)Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Պեսկով Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Վլադիմիր ՄարտիրոսյանԻնչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր (տեսանյութ)
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Քաղաքականություն

Տղաներ, դուք ջանք չեք խնայում հանրապետականներիս քննադատելու համար, բայց օգտվում եք մեր ձեռքբերումներից. Շարմազանով

Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Հոկտեմբերի 1-ը ճակատագրական է եղել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համար:

1827թ. հոկտեմբերի 1-ին գեներալ Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակն ու հայ կամավորականներն ազատագրեցին Երևանի բերդը: Այդ օրվանից հայ-ռուսական հարաբերությունները թևակոխեցին նոր շրջափուլ:

Երևանի ազատագրմանը հաջորդեց 1828թ. փետրվարին կնքված Թուրքմենչայի պայմանագիրը, որի արդյունքում տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ներգաղթեցին Մայր Հայաստան: Դրան հաջորդեց Հայկական մարզի կազմավորումը, որն ուներ իր սեփական զինանշանը և որի վրա պատկերված էր Արարատը լեռը Նոյան տապանով:
Հենց Հայկական մարզի հիմքի վրա ապագայում վերականգնվեց անկախ Հայոց պետականությունը:

Այսօր Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հերթական նիստը:

Մի միություն, որի անդամակցման կշռադատված քաղաքական որոշումը տարիներ առաջ կայացրեց հանրապետական իշխանությունը:

Այն ժամանակ, ով չէր ալարում, քննադատում էր մեզ այդ որոշումն ընդունելու համար, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն ու վարչապետը:

Ակնհայտ է, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք և տարիներ անց այդ քաղաքականության դրական պտուղներից օգտվում է մեր հասարակությունը:

Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ նրան քննադատողները՝ այդ թվում ներկայիս վարչապետը՝ ոչ:

Թե՛ իշխանություն եղած ժամանակ և թե՛ այսօր որպես արտախորհրդարանական ընդդիմություն՝ գտնում եմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից:

Ավելին, դրա հիմքում ընկած են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք ամենօրյա քրտնաջան աշխատանքի և ոչ թե բարձր կենացների կարիք ունեն:

Հ.Գ.
Տղաներ, դուք ջանք չեք խնայում հանրապետականներիս քննադատելու և մեղադրելու համար, բայց սիրով օգտվում եք մեր արտաքին քաղաքական ձեռքբերումներից:
Ձերբազատվեք սեփական երկրում թշնամի փնտրելու մոլուցքից և գործեք ի շահ Հայաստանի Հանրապետության»։