Էս ծրագրով ՀՀ-ն ոչ պաշտոնապես կապիտուլացվում է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ղազախստանում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ․ ՀՀ կողմը դեռ չի արձագանքել «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Գնացե’ք, թողություն խնդրեք Աստծուց, որ վիրավորում եք Սրբազաններին, Եկեղեցուն. Մինասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) «Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ (տեսանյութ)Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին ԱՄՆ-ն է ստիպել Զելենսկիին արգելել Ուկրաինային բանակցություններ վարել․ Զախարովա21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ ՇարմազանովՄայիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. Արարատ Միրզոյանը` «Al-Jazeera»-ին
Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… Ռուբեն ՀակոբյանՀայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարովԲաքուն կողմ է Երևանի հետ ուղիղ, երկկողմ բանակցություններին․ ԲայրամովԿենսաթոշակային ֆոնդերում արցախցիների կուտակած գումարների խնդիրը ոչ թե մեխանիկական ու տեխնիկական է, այլ իրավական․ ԿԲ նախագահՊետք չէ վախենալ որևէ բանից. oրվա խորհուրդը (տեսանյութ)Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահՀայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները խորացնում են համագործակցությունըԴարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մասիսի քաղաքապետՀայաստանը նոր մեծ վարկ է վերցնում«Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». ՀովասափյանՀութները Կարմիր ծովում հարձակվել են իսրայելական առևտրային նավերի վրաՍահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել․ ԲայրամովԲերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար 1 կոպեկ փող են տվել, ինքը շան տղա ա, ինքը սապլյակի տղա ա, այո, եթե գումար կվերցներ, կլիներ շուն ու սապլյակ. Հովհաննես Հարությունյան (տեսանյութ)
Շիրակի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ 17-ամյա որդինՏուրիստների թիվը պակասել է 3 տոկոսով (տեսանյութ)Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհինՆիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյայիՎրաստանի վարչապետը դավաճան է անվանել երկրի նախագահ Սալոմե ԶուրաբիշվիլիինԲաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ՝ անհետ կորածների որոնման հարցում․ Էլդար Սամեդով
Դրանք ոչ թե տարածքների հանձնում է, այլ մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ․ ՔՊ-ական (տեսանյութ)
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցերՎթար Արարատում. ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվելԿարծում եմ` «Քաղաքականությամբ չզբաղվող» այս «դուխով»-ական բուռունդուկին, արժե պատասխանատվության ենթարկել՝ ազգային հավաքական շահի համար պայքարող մարդկանց «շուն» անվանելու համար. Արթուր ԵղիազարյանՉի կարող աշխարհում լինել որևէ այլ խելագար կառավարություն, որը երկրի մի քանի փոքրիկ սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական սահմաններն օկուպացված են դիմացի կողմից․ Մանուկյան (տեսանյութ)Ամերիկացիները Գազայում անհապաղ զինադադար են պահանջումԿիրանցի կինը պատմում է, թե ինչպես է կիրանցեցի Գագիկ Վարդանյանը 1992թ-ի մարտի 11-ին նահատակվել «Խրեմլու»-ից արձակված գնդակից (տեսանյութ)Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները. Մինասյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄՊուտինը պլանավորում է խոշոր հարձակում. Bild2021-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ փոխել իրավիճակը, կանգնեցնել պարտության շղթան․ Արտակ Զաքարյան
Էս ո՞ւր հասանք՝ Լոռու մարզը սարքում եք սահմանային, գազամուղը տալիս եք Ադրբեջանին, որ փական դնի․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար ՎարդանյանԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկը»
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանի դեմ արշավն ուղղորդվում է իշխանության կողմից, անթույլատրելի է. Արման Թաթոյան
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարությունՈւկրաինան գիշերը հարձակվել է Ղրիմի ուղղությամբ
Հասարակություն

45 000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաքապետին. մատակարարը Հովիկ Աղազարյանի որդին է

Արարատի քաղաքապետարանը 45 000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։ Այս մասին գրում է Civilnet.am-ն ու մանրամասնում՝ ընդ որում, մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ID 6 Crozz ամենագնաց։ Մեքենան Արարատի քաղաքապետարանին է մատակարարելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը, որի հետ պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 15-ին։

Աղբյուրը գրում է.

«Մարտի 11-ին Արարատի քաղաքապետարանը հայտարարություն էր հրապարակել էլեկտրոնային աճուրդի մասին։ Աճուրդով պետք է ձեռք բերվեր ծառայողական մարդատար մեքենա։ Արարատի քաղաքապետարանը մեքենայի տեխնիկական բնութագրերում ներկայացրել է, որ պետք է մատակարարվի Volkswagen ID 6 Crozz կամ համարժեք մեքենա։

Հակառակ սրան՝ «Գնումների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ «գնման առարկային հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանման, արտոնագրի, էսքիզի կամ մոդելի, ծագման երկրի, արտադրողի կամ կոնկրետ աղբյուրի, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց»։ Տվյալ դեպքում համայնքապետարանը հնարավորություն ուներ տեխնիկական բնութագրում ներառել պահանջվող տվյալներ, օրինակ՝ մեքենայի տարեթվի, փոխանցման տուփի, շարժիչի ծավալի և այլ հատկանիշների մասով՝ առանց ներկայացնելու նախընտրելի մակնիշը։ Մինչդեռ տեխնիկական բնութագրում նշվել է ֆիրմային անվանում, մակնիշ և այլն։

Տեխնիկական բնութագրում նշվել է նաև, որ ավտոմեքենան շուկա դուրս եկած պետք է լինի 2022-ից սկսած, ունենա 3 տարվա երաշխիք, նախընտրելի գույնը պետք է լինի մուգ կապույտ մետալիկ, սրահինը՝ մուգ ալկանտարա։

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի խոսքով՝ տեխնիկական բնութագրի մեջ մակնիշին հղում տալը վիճելի է. «Գնումների մասին օրենքը սահմանում է՝ այնպիսի պայմաններ պետք է նշել, որ հնարավորինս շատ մասնակիցներ կարողանան մասնակցել։ Օրենքը սահմանում է՝ ուղիղ անվան, մակնիշի հղում չկատարվի, իսկ երբ բնութագրիչները սահմանափակ են տրվում, այդ դեպքում սահմանափակվում է պոտենցիալ մասնակիցների մուտքը գործընթացին ու մատչելիության սկզբունքն է տուժում։ Սա սահմանափակող կարգավորում է եղել»,- ասում է գնումների փորձագետը։

Արմենուհի Բուռնազյանը գնման գործընթացում խնդրահարույց է համարում նաև այն, որ մեքենայի ձեռքբերումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով և ոչ բաց մրցույթով։ Ըստ փորձագետի՝ այս երկու ընթացակարգերի էական տարբերություններից մեկն այն է, որ բաց մրցույթի դեպքում ավելի երկար ժամանակ է տրվում մանակիցներին առաջարկներ ներկայացնելու համար, իսկ էլեկտրոնային աճուրդի դեպքում ժամկետները սահմանափակ են։ «Կարող է կասկած առաջանալ, թե այդ փոքր կառույցին որքանով է անհրաժեշտ այդ ֆունկցիոնալության մեքենան։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում ամենագնաց մեքենա ձեռք բերելու իմաստը այս դեպքում»,- նշեց փորձագետը։ Նրա դիտարկմամբ՝ թեպետ որոշակի մրցակցություն ապահովվել է գնման գործընթացում, բայց մեքենայի մակնիշին հղում կատարելը ունեցել է սահմանափակող գործոն։

Արարատի քաղաքապետարանը գնման համար նախատեսել էր առավելագույնը 18 միլիոն դրամ, որից 1,5 միլիոնը՝ ավելացված արժեքի հարկ։

Մարտի 25-ին գումարվել է էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի նիստ։

Ավտոմեքենան մատակարարելու հայտ էին ներկայացրել 5 ընկերություններ՝ LA Import LLC, «Յուքար» ՍՊԸ, «Անդրա» ՍՊԸ, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ և «Շին կորտ» ՍՊԸ։ Ցանկում նվազագույն գին առաջարկել է «Շին կորտ»-ը՝ 16 560 000 դրամ։ Նրանից ընդամենը 180 000 դրամ ավել է առաջարկել «Ջերմուկ գրուպ»-ը, ուստի նախապատվությունը տրվել է «Շին կորտ»-ին։ Ապրիլի 15-ին Արարատի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Շին կորտ»-ի հետ, Volkswagen ID 6 Crozz-ի մատակարարման արժեքը կազմել է 18 միլիոն դրամ։

Մրցույթում հաղթած «Շին կորտ»-ի հիմնադիրն ու բաժնետերը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին է՝ Վահե Աղազարյանը։ Աղազարյանները ծնունդով Արարատի մարզի Սուրենավան գյուղից են։ «Շին կորտ»-ը բացի Volkswagen ID 6 Crozz-ը, այս տարվա ընթացքում հասցրել է նաև մոտ 845 000 դրամի չափով A4 ֆորմատի թուղթ մատակարարել Երևանի ֆիզիկայի ինստիտուտին։ Ուսումնասիրելով Վահե Աղազարյանի սոցցանցային ակտիվությունը՝ կարելի է տեսնել, որ վերջինս զբաղվում է ավտոմեքենաների և պահեստամասերի վաճառքով»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։