ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները ադրբեջանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջԱյսօր տեղի կունենա փաստաբանների գործադուլԷրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխություններըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իրանի իշխանությունն է մեղավոր, նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել Մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ավերելու հաշվին սահմանազատումը անօրինական է․ Թաթոյան Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից․ կան ձերբակալվածներ Հայտարարություն՝ Տավուշում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների դեպքով Քննարկվել է կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ուղղությունները Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, տնկած ծառերը չէին պաշտպանում «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում կին է ինքնասպան եղել Ոստիկանները խփեցին՝ ընկա, ուշաթափված վիճակում տեղափոխեցին մեքենա, էնտեղ եմ ուշքի եկել (տեսանյութ) Գրիգորյանն ու Շիրոկովը քննարկել են ՀՀ մասնակցությունը՝ տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերին Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին․ Հայկ ՄամիջանյանԻրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ իր հայրենի քաղաքում Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի տեղակայման վայրի պայմաններին Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել, կապի դուրս եկել Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում է «ՔՊ»-ն ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է քննարկել Միրզոյանը ԱԷՄԳ-ի տնօրենի հետ քննարկել է ՀՀ ԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործման հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը ՀՀ-ում ԿԽՄԿ-ն քննարկել է պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին Այսօր Կիրանցում Հ1-ի լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ պարզաբանում եմ պահանջել ՆԳՆ-ից․ ՄԻՊ Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ամրապնդվելու են Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Մամուլ

Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան երբեւէ, արդիական է, հատկապես՝ ՔՊ-ի դեպքում:

Երեկ Ծիծեռնակաբերդում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, եւ նրանց կրտսեր դստերը տհաճ դիմավորելն ու ընդունելությունը իրարանցում էր առաջացրել իշխող թիմում:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել, իսկ որոշ պատգամավորներ՝ քծնել Աննա Հակոբյանին ու դատապարտել տեղի ունեցած միջադեպը՝ որակելով այն անարգանք:

Մանկահասակ երեխայի ներկայությամբ ցանկացած նման արարք, անխոս, դատապարտելի է. բայց, թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը եւ նրանց միտը բերել, որ երեկվա դեպքը իրենց՝ դեռեւս 2018թ.-ին ցանած «սերմերի» ծիլերն են:

Թերեւս փաստ է, որ մարդկանց ընտանիքներ թիրախավորելու արատավոր բարքը հասարակական դաշտ բերել են «թավշյահեղափոխականները»՝ Փաշինյանի գլխավորությամբ. երբ դագաղներով եւ ծաղկեպսակներով գնում էին մարդկանց տներ, կամ անվանական սեւ ժապավեններ էին կապում նրանց բնակարանների մոտ:

Հիշենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարե Շարմազանովայի դիմում-նամակը, որտեղ նա վրդովված դիմել էր թավշյահեղափոխականներին, եւ խնդրել էր դադարեցնել իր հոր նկատմամբ անվայելուչ պահվածքն ու վիրավորական արտահայտությունները:

Բացի այս դեպքից, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին նույն թավշյահեղափոխականները թիրախավորեցին, երբ վերջինս իր թոռան հետ զբոսնում էր Ազատության հրապարակում:

Ի վերջո, չմոռանանք նաեւ, որ ինչպես Ծիծեռնակաբերդը, այնպես էլ Եռաբլուրը հենց ՔՊ-ականներն ու նրանց աջակիցներն են բազմիցս վերածել քաղաքական հարթակի, երբ, իրենց ղեկավարին, սրբություն համարվող այս վայրերում, դիմավորում էին «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով եւ ծափահարություններով:

Այս ամենից հետո ՔՊ-ականները, թերեւս, երեկվա դեպքից դժգոհելու տեղ չունեն. ինչ ցանել են, այն էլ հնձում են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: