Ղազախստանում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ․ ՀՀ կողմը դեռ չի արձագանքել
Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող բանակցությունների ամսաթիվը դեռ որոշված չէ՝ այդ առաջարկին Երևանի պատասխանի բացակայության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ փոխնախարար Ալիբեկ Բակաևը։