Պյոտոր Պորոշենկոն չի ներկայացել հարցաքննությանը
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոն չի ներկայացել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի շուրջ հարցաքննությանը:
Նրան հրավիրել էին քննչական կոմիտե՝ հարցաքննության, սակայն նա չի ներկայացել, քանի որ մինչ այդ երկրից մեկնել էր:
Երկրից բացակայելու վերաբերյալ փաատաթուղթը քննիչներին է ներկայացրել Պորոշենկոյի փաստաբանը: Հիշեցնենք, որ նախկին նախագահը մի քանի անգամ արդեն հրավիրվել է հարցաքննության ոչ միայն Կերչի նեղուցի միջադեպի առնչությամբ, այլև փողերի լվացման, դատարանի քննությանը խոչընդոտելու և մի շարք այլ հարցերով:
Այս բոլոր դեպքերում Պորոշենկոն հանդես է գալիս որպես վկա, ոչ որպես մեղադրյալ: