Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը
Փարիզի իր տանն այսօր առավոտյան մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նա 87 տարեկան էր։ Նա Ֆրանսիան ղեկավարել է շուրջ 12 տարի՝ 1995-ից մինչև 2007 թվականներին։ Շիրակը 2005 թվականին կաթված է ստացել և նրան մի քանի անգամ հոսպիտալացրել են։
Ընդգծենք, որ Շիրակը հրաշալի տիրապետում էր մի շարք լեզուների և լավ տեղեկացված էր համաշխարհային գրականությունից։ Նա ռուսերենից ֆրանսերեն է թարգմանել Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ը։