Ցույցերից հետո Ղազախստանում մոտ 100 մարդ է ձերբակալվել
Ղազախստանում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել սեպտեմբերի 21-ին անցկացված ցույցի ժամանակ: Ղազախստանում ծայրահեղական հռչակված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կուսակցության առաջնորդ Մուխտար Աբլյազովը, ով բնակվում է Փարիզում, կոչ էր արել իր համակիրներին դուրս գալ փողոցներ ցույցի՝ Ղազախստանի տարբեր քաղաքներում:
Ըստ տեղի իրավապահ մարմինների՝ ցույցն արտոնված չի եղել:
Ձերբակալվածներից կեսը եղել են մայրաքաղաք Նուր Սուլթանի ցույցի մասնակիցները, որոնցից չորսին վարչական իրավախախտման մեղադրանք է առաջադրվել: