Աշխատանքից հեռացել եմ սեփական դիմումիս համաձայն, զենք էլ նվեր չեմ ստացել. Բաբկեն Սեդրակյանը հերքում է
ՀՀ Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության (7-րդ) վարչության պետ Բաբկեն Սեդրակյանը ոտիկանության արդեն նախկին պետ Վալերիյ Օսիպյանի կողմից զենքով չի պարգևատրվել:
Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Սեդրակյանը` նշելով, որ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը սխալ է:
Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե Բաբկեն Սեդրակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ապա նա ընդգծեց, որ ո'չ թե ազատվել այլ պաշտոնից հեռացել է սեփական դիմումի համաձայն հենց նույն այն օրը, երբ ոստիկանության պետի պաշտոնից ազատվեց Վալերիյ Օսիպյանը:
«Ու վերջին օրն էլ զենք նվեր չեմ ստացել»,-ասաց Սեդրակյանը` հավելելով, որ ինքն այժմ անցել է թոշակի: