Կալլում Հադսոն-Օդոն պայմանագիրը կերկարաձգի «Չելսի»-ի հետ
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Կալլում Հադսոն-Օդոն կերկարաձգի պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
18-ամյա ֆուտբոլիստը մինչև 2024 թվականը պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Նա շաբաթական կստանա մոտ 100 հազար ֆունտ ստերլինգ։
Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 10 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։