Տոկիոյում արդարացվել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աշխատակիցները
Տոկիոյի շրջանային դատարանը արդարացրել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երեք բարձրաստիճան աշխատակիցների, ովքեր մեղադրվում էին 2011 թվականին ատոմակայանում առաջացած վթարի ժամանակ աշխատանքային անտարբերության մեջ, որը կարող էր վնաս հասցնել այլ մարդկանց:
Դատարանը հաստատել է, որ երեք աշխատակիցները չէին կարող կանխատեսել, որ երկրաշարժին կհաջորդի ցունամին, այդ իսկ պատճառով էլ չէին կարող կանխել ատոմակայանում տեղի ունեցած վթարը:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Ճապոնիայում 9 բալ երկրաշարժ տեղի ունեցավ, որից հետո 14 մետր ալիքի բարձրությամբ ցունամի բարձրացավ, ինչի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի 6 էներգաբլոկներից 4-ը հայտնվեցին ջրի տակ: Այդ ժամանակ 44 մարդ զոհվեց, 16-ը վիրավորվեց: