Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե
Վազող տողեր

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, հանդիսանալով պետ (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /03.02.2007թ.-ից` ռազմական ոստիկանություն/ վարչության պետի, այնուհետև՝ մինչև 2011թ. նոյեմբերը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք , այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:

Ավելին՝ Վ. Գասպարյանը ցուցում է տվել ենթակա զինծառայողին՝ համապատասխան իրավական ընթացք չտալ այդ հանգամանքներին: Բացի այդ՝ Վլադիմիր Գասպարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը:

Արդյունքում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում իր պաշտոնավարման ժամանակահատվածում նշված զինծառայողները, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև ՀՀ ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: