Մենք ընկերներ չենք. Ռոնալդուն խոսել է Մեսսիի մասին
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույցի ժամանակ խոսել է իր ու Լեոնել Մեսսիի հարաբերությունների մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ռոնալդուն մասնավորապես նշել է․ «Բոլորը տեսան, թե ինչպես ես խոսեցի ՈՒԵՖԱ-ի երեկույթի ժամանակ Մեսիի հետ։ Մենք ընկերներ չենք, սակայն մենք դերի մեջ ենք արդեն 15 տարի։ Մեր հարաբերությունները շատ լավ են։ Ես գիտեմ, որ նա ինձ ստիպում է լինել ավելի լավ խաղացող»։
Ռոնալդուն նաև ընդգծել է, որ Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում դեմ նա երբևէ խաղացել է։