Տոկիոյում 460 հազար բնակարան մնացել է առանց էլեկտրականության
Տոկիայում ավելի քան 460 հազար բնակարան մնացել են առանց էլեկտրականության՝ «Ֆաքսայ» թայֆունի հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ սեպտեմբերի 11-ի դրությամբ դեռ չի վերականգնվել էլեկտրականությունը։
Ավելի վաղ տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ Ճապոնիայում թայֆունի հետևանքով հետաձգվել է մոտ 120 թռիչք։
Զոհերի ու ավերածությունների մասին դեռ չկան հստակ տեղեկություններ։