ԱԽ քարտուղարը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարարի հետ. քննարկել են անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Այս թեմայով
- Ես էլ հեղափոխությունում եմ ներդրում ունեցել․ Արմեն Գրիգորյանը համեմատվում է հերոս Վիտալի Բալասանյանի հետ (տեսանյութ)
- «Հրապարակ». Ծիծաղելի են դասալիքների արձագանքները. ի՞նչ է արել ՀՀ-ի համար պատահաբար ԱԽՔ պաշտոնին հայտնված անձը
- ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն.
- «Ժամանակ». Արմեն Գրիգորյանը կոպիտ մերժել է Հայկ Հարությունյանի հարազատներին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի հետ: ԱԽ քարտուղարը, մասնավորապես, գրել է.
«Այսօր հանդիպել եմ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի հետ։
Հանդիպմանը ներկայացվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քննարկել ենք անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձանք զինված ուժերի ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ ծրագրերին, զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի շարունակական բարելավման աշխատանքներին, դիրքերի ջրապահովման աշխատանքների կատարողականին, ինչպես նաև Արցախի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործողություններին»։