Էստոնիայում գտել են ԱՄՆ-ի գաղտնի ռազմաբազան
Էստոնիայի տարածքում 2014 թվականից գործում է գաղտնի ռազմական բազա, որտեղ պարապում են ամերիկացի հատուկջոկատայինները: Այս մասին հաղորդում են Էստոնական հեռուստաալիքները:
Առաջին փաստաթղթերն ի հայտ են եկել, երբ էստոնացի լրագրողներն ուսումնասիրել են ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության փաստաթղթերը և պարզել են, որ 2019 թվականին ԱՄՆ-ն 15,7 միլիոն դոլար է փոխանցելու Էստոնիայում գտնվող իրենց ռազմաբազային:
Այդ ամենից հետո լրագրողին այլևս չեն թողել ուսումնասիրել այդ փաստաթղթերը:
Ընդգծենք, որ 2018 թվականին մի ծրագիր ստեղծվեց, որով կարող էին մարդիկ քարտեզի վրա տեսնել ռազմաբազաները: