Բեքհեմ ամուսինները համբուրվել են Էլթոն Ջոնի զբոսանավում (լուսանկարներ)
44-ամյա Դեվիդ Բեքհեմը և իր 45-ամյա կին Վիկտորյան հանգստացել են 72-ամյա Էլթոն Ջոնի և նրա 56-ամյա ամուսին Դեվիդ Ֆերնիշի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Մարզիկն ու երգիչը հանդիպել են իրար Ֆրանսիայի ափերին, որտեղ էլ Ջոնը հրավիրել է Բեքհեմներին ժամանակ անցկացնել իրենց անձնական զբոսանավում։ Ամուսինների հետ են եղել նաև նրանց 3 երեխաները։
Պապարացցիները կարողացել են ֆիքսել, թե ինչպես են զբոսանավի վրա համբուրվում Բեքհեմ ամուսինները։