Էդուարդ Բաբայանի աջակցությամբ աբովյանցի դպրոցականներն այցելել են մայրաքաղաքի թանգարաններ (տեսանյութ)
Արժևորել հայ մեծերի ու երախտավորների թողած հարուստ ժառանգությունը և նրանց հանդեպ սերմանել հարգանք դպրոցահասակների շրջանում:
Աբովյանցի բազմաթիվ աշակերտներ ցանկություն են հայտնել այցելել մայրաքաղաքի թանգարաններ ու Կոմիտասի անվան պանթեոն և ծանոթանալ հայ գրականության ու Հայոց պատմության ականավոր գործիչների կյանքին ու գործունեությանը:
Կրթական-դաստիարակչական ուղղվածություն ունեցող խոշորամասշտաբ նախաձեռնությունը կյանքի կոչելու խնդրանքով՝ դպրոցականները դիմել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանին և անմիջապես դրական պատասխան ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում: