Հնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Հասարակություն

Հաշվի առնեք կոլեկտիվի խոսքը. բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին

Լոռու մարզի Ստեփանավանի Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշխատակազմն այսօր՝ հուլիսի 26-ին, բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ NEWSPRESS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դպրոցի ծնողները պահանջում են չհեռացնել իրենց տնօրեն Լիլյա Հարությունյանին: Այժմ նրանց պահանջին է միացել նաև ուսուցչական կազմը:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մենք՝ Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցի աշխատակազմի անդամներս, օգտվելով մեր քաղաքացիական իրավունքից, ակնկալում ենք Ձեր աջակցությունը:

Հուլիսի 23-ին նշանակված էր Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը, որին պետք է ներկայանային կառավարման խորհրդի ութ անդամները, սակայն նրանցից երեքը չներկայացան (Լոռու մարզպետի ներկայացուցիչները եւ ԿԳՄՍ նախարարի ներկայացուցիչը): Այդ օրը խորհուրդը իրավազոր չէր մրցույթն իրականացնելու: Ըստ գործող կարգի, մրցույթը հետաձգվեց երկու օրով: Պատմությունը կրկնվեց. խորհրդի նիստին չներկայացան նույն մարդիկ:

Ո՞րն է նրանց պարտականությունը. մեջբերում դպրոցի կանոնադրությունից ՝ «դպրոցի կառավարման խորհրդի անդամը պարտավոր է սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի եւ կրթության արդյունավետության»:

Դպրոցի կառավարման խորհուրդը որոշել է ըստ գործող կարգի հայտարարել նոր մրցույթ. դիմել մարզպետին՝ նոր գործընթաց սկսելու համար:

Մենք չենք պարտադրում նրանց մեր կամքը, միայն ուզում ենք, որ սահմանված կարգով ապահովեն իրենց ներկայությունը խորհրդի նիստերին, հատկապես այս պատասխանատու պահին: Պարզ երեւում է, որ միտումնավոր է արվում, որպեսզի մրցույթը չկայանա, քանի որ հավակնորդներից մեկը մեր դպրոցի տնօրենն է՝ Լիլիա Հարությունյանը: Ո՞րն է պատճառը, չենք հասկանում: Նման վերաբերմունքը վիրավորում է ամբողջ կոլեկտիվին:

Մեր տնօրենը բանիմաց, իր գործին նվիրված, թեˊ ծնողների, թեˊ աշակերտների, թեˊ կոլեկտիվի կողմից հարգանք վայելող, խելացի, իր գործին տիրապետող տնօրեն է: Նա միշտ ջանացավ է եւ հոգատար բոլորի նկատմամբ, միեւնույն ժամանակ խստապահանջ է, հետեւողական:

Նա հմտորեն է ղեկավարում կոլեկտիվը, ունի հարուստ գիտելիքներ, իր փորձով, գիտելիքներով ու կարողություններով ուղղորդում է ուսուցիչներին, ապահովում է յուրաքանչյուրիս մասնագիտական աճը:

Լիլիա Հարությունյանը չի եղել նախկին վարչակազմի նվիրյալը, իր կամքը երբեք չի թելադրել ուսուցիչներին, ընտրությունների ժամանակ չի բռնացել որեւէ մեկիս վրա: Թավշյա հեղափոխության ժամանակ առաջինն էր քաղաքում, որ իր կոլեկտիվի հետ մասնակցեց ցույցերին՝ ակնկալելով արդարություն եւ մարդասիրություն:

Այսօր մենք խնդրում ենք, որ Ձեր օգնությունը ցուցաբերեք, հաշվի առնեք կոլեկտիվի խոսքը: Նախապես շնորհակալ ենք եւ հավատով սպասում ենք Ձեր արձագանքին»։