Գերմանիայում ավարտականները փորձել են ներխուժել ոստիկանական բաժանմունք

Այս թեմայով
- Ապրիլյանի մասնակից Հայկ Սեխլիյանը Գերմանիայում բուժումը ստանալուց հետո վերադարձել է հայրենիք (վիդեո)
- Գերմանիան հետաքրքրված է Հայաստանում բարեփոխումների հաջողություններով
- Ոստիկանի սպանության գործով անչափահասին 4 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել
- Գերմանիայում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ մեքենա են հրդեհել
Գերմանիայում 50 ավարտականներ փորձել են ուժով ներխուժել ոստիկանության բաժանմունք, որտեղ պահվել է իրենց հարբած ընկերը:
Վերջինս ձերբակալվել էր ավարտական դիպլոմները հանձնելու արարողության ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Շտարնբերգ քաղաքում:
Երիտասարդները շշերով ու քարերով հարվածել են ոստիկանության պատուհաններին, փորձել ուժով ներխուժել ոստիկանության տարածք: Անկարգությունների արդյունքում ևս երեք հոգի է ձերբակալվել: