«Իմ քայլի» անդամը պահանջում է ԱԺ–ից վռնդել Գևորգ Պետրոսյանին
Գրիգոր Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային Ժողովից, քանի որ ամեն մարդ իրեն վայել տեղում պետք է հայտնվի:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դուք գոյություն ունե՞ք: ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով դեռ չի՞ ձևավորվել:
Ինչքա՞ն դեռ պետք ա էս հիստերիկներին հանդուրժենք»:
Ավագանու անդամը հրապարակել է Գևորգ Պետրոսյանի՝ հուլիսի 22-ին կատարած գրառումը, որում վերջինս անդրադարձել է լրագրող Լիզա Ճաղարյանին` նրան անվանելով անտեսված գրչակ ու անմխիթար տիկին։