Արճիսեցիները փակել են ճանապարհը. խմելու ջուր չունեն (լուսանկարներ)
Վաղ առավոտից Արճիս գյուղի բնակիչները փակել են Ալավերդի-Բագրատաշեն տանող ճանապարհը: Այս մասին տեղեկությունը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեցին Արճիս գյուղի բնակիչները:
Նրանք նկատեցին, որ խնդիրը ո՛չ երեկ, ու ո՛չ էլ առաջին օրն է: Խմելու ջրի խնդիրը տարիների պատմություն ունի: Ու թեև այս մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է, սակայն հարցն այդպես էլ չի լուծվել:
«Էլ հնար չկա, ճամփեն փակել ենք, որ վերևներում տենան, որ մենք խնդիր ունենք»,- մեզ հետ զրույցում ասաց տարեց մի գյուղացի:
Նրանք հույս ունեն, որ նոր իշխանությունը հարցին լուծում կտա: