Եթե նեղվելու չի, կասենք՝ «փայլուն» ընդդիմություն ու «սիրուն աղջիկ» տիկին Սամսոնյան. իմքայլական (տեսանյութ)
Ազգային ժողովում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի կողմից, Քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանին ուղղված «սիրուն աղջիկ» որակումը «Իմ քայլի» պատգամավորները չէին մարսում:
Նախ հեգնաքով հետադարձ պատասխան տվեց ԱԺ փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանը, այնուհետև ելույթի իրավունքով Անի Սամսոնյանին իր խոսքն ուղղեց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Նա էլ անընդունելի համարեց Սամսոնյանի կողմից նման ոճի ելույթները և նկատեց, որ եթե Անի Սամսոնյանը վիրավորվեց Ալեն Սիմոնյանի՝ «սիրուն աղջիկ» եզրույթից, ապա ինչո՞ւ է կառավարության ներկայացուցիչների վերաբերյալ նման որակում հնչեցնում:
Անի Սամսոնյանը տեղից պնդեց, թե «նեղվելու բան չկա»:
Արձագանքելով՝ Սուրեն Գրիգորյանը նկատեց. «Եթե նեղվելու չի, սրանից հետո մենք էլ կասենք փայլուն ընդդիմություն ու սիրուն աղջիկ տիկին Սամսոնյան»:
Մանրամասները՝ տեսանյութում