Մարդը քաղաքական կենդանի է. իմքայլական պատգամավորը մեջբերեց Արիստոտելին (տեսանյութ)
Այսօր, հունիսի 18-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին հարցեր ուղղելու և վարման կարգով ելույթներ ունենալու ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը մեջբերեց Արիստոտելի մտքերից։
Նա իր ելույթն սկսեց այսպես. «Այսպիսով հայտնի է, որ մարդը քաղաքական կենդանի է. ավելի բարձր կոչումով, քան մեղուները կամ խմբերով ապրող այլ կենդանիներ»:
Ընթերցելով Արիստոտելի մեջբերումը մինչև վերջ՝ Կոնջորյանը հայտարարեց, որ դատարանի դատավորները ոչ գազաններ են, ոչ էլ առավել ևս աստվածներ և կոչ արեց սխալ դիտարկումներ չանել:
Մանրամասները՝ տեսանյութում