Անտուան Գրիզմանը կտեղափոխվի «Բարսելոնա»
Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կդառնա «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացրել է «Ատլետիկո Մադրիդ»-ի տեխնիկական մասով տնօրեն Միգել Անխել Խիլ Մարտինը:
Նա մասնավորապես նշել է. «Դեռ մարտ ամսին մենք իմացել ենք, որ Գրիզմանը տեղափոխվելու է «Բարսելոնա»»:
Նշենք, որ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիւստներին դուր չի եկել այն փաստը, որ Գրիզմանը տեղափոխվելու է իրենց ակումբ: