«Գունավոր հովանոցների փառատոն». Ստեփանակերտի գունագեղ պուրակը սպասում է իր հյուրերին (ֆոտոշարք)
Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակը վերջին օրերին ավելի գունեղ և կանչող է։ Առիթը Նատելլա Դանիելյանի «Գունավոր հովանոցների փառատոն» նախագիծն է, որը ֆինանսավորվել է Արցախի Օսըմ հիմնադրամի կողմից։ Այդ մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
«Գունավոր հովանոցների բարձրացման նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են և շուտով թարմացումներ կներկայացնենք նաև ծրագրի բացումից՝ նոր նկարներով և ավելի վառ տրամադրությամբ։
Այնպես որ համեցե՜ք և մասը դարձեք այս հրաշալի իրադարձությանը»,- ասված է հայտարարության տեքստում: