Թրամփն աջակցություն է հայտնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ու նրանց իրազեկման ամսին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել ԼԳԲՏ-ներին՝ նրանց իրազեկման ամիսն անվանելով հպարտության ամիս: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
Թրամփը նաև կոչ է արել աջակցել բոլոր այն երկրներում գտնվող ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որտեղ հոմոսեքսուալ լինելը հանցագործություն է համարվում:
Առաջին անգամ է, որ հանրապետական նախագահը հրապարակավ նշում է ԼԳԲՏ-ների միամսյակը և ուշադրություն հրավիրում ԱՄՆ-ում գեյերի իրավունքների վրա:
ԱՄՆ նախագահը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.
«.....Իմ վարչակազմը սկսել է համաշխարհային արշավ՝ ուղղված միասեռականության ապաքրեականացմանը: Կոչ ենք անում բոլոր ազգերին միանալ մեր ջանքերին»:
Չնայած դրան՝ ԼԳԲՏ ակտիվիստները և դեմոկրատ քաղաքական գործիչները շատ արագ բացահայտել են նախագահի կեղծիքը և հայտարարել, որ նրա վարչակազմն իրականում ձգտում էր սահմանափակել ԱՄՆ-ի զինված ուժերում տրանսգենդերների իրավունքները և դեմ է հանդես գալիս գենդերային այլ գաղափարների առաջարկներին, միասեռականների իրավունքներին վերաբերող առաջարկներին:
Նշենք, որ ԼԳԲՏ իրազեկման ամիսը համարվում է հունիսը: