Մեղրիում տուն է այրվում
Մայիսի 30-ին, ժամը 18:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: